Ուրույն հնամոլություն
«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961
Չե՛մ սիրում արխիվ ու գերեզմանոց։
Բայց երբ ճամփամերձ ծառեր եմ տեսնում,
Թփեր ու խոտեր՝
Փոշու մեջ կորած,
Այդ վայրկյաններին ես ինձ զգում եմ
Հնությունների մոլի սիրահար։
Չանախչի · 18.XI.1959թ.
Թեմաներ