Անցնել բովանդակությանը

Տվայտանք

Անոր ցավը՝ հո՚ւր է վառող ինձ համար, Ինչպես սերն է՝ կյանք հորդաբուխ եւ անշեջ... Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մարմար, Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ։ Թարշամեր է կաթնաբուխ ցո՚լքը բերնին, Իր ժըպիտին քնքույշ ծաղիկն հոտեւան, Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին, Լի հըրայրքովն հուզումնալից իր գարնան... Եվ գլխիկոր՝ ինչպես եղնիկ վիրավոր, Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծաղիկ, Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր, Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ...

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Տվայտանք» բանաստեղծությունը սիրո և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12