Անցնել բովանդակությանը

Քուն

1903

Ցուրտ Աշուն մը սարսռագին Կը հեւա իմ հոգվույս մեջ. Կ՚ իջնե գիշերը. Կյանքին Գիրքը կու լա էջ առ էջ։ Սրսփանքներ տենդագին, Ու հծծյուններ հիվանդոտ Հոն կը հածին, կը հանգին Եղերերգի մը տենդոտ։ Ու, - ձյունապատ հե՜ք քընար, - Իմ վես սիրտըս կը լըռե. Ու հոն հեծքն ալ չի մընար. Լոկ սարսուռն հոն կը բերե Իր վիշտերը խոլական, Ու տենչանքիս իմ հիվանդ՝ Ծաղիկները ա՚լ չըկան, Չըկա՜ն անոնց բույրն ու խանդ... 1903

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Քուն» բանաստեղծությունը (1903) աշնան և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 17 տող՝ 4-4-4-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 17