Անցնել բովանդակությանը

Նոպաները

Մթության մեջ վըհուկի մը պես թախծադեմ, Ցավոտ Սիրո հարվածն է, որ կ՚ իջնե կուրծքիս. Ու Տենչանքի ծիրանիեն հրաշեկ հոգիս Դեռ կ՚ ընդգրկե հիշատակներ՝ զորըս կ՚ ատեմ։ Բոլոր լույսերն ալ մարեցան հետըզհետե. Ես կը սիրեմ այս խավարը տառապագին, Ուր վիշտ մը լայն՝ սիրտըս կուրծքես դուրս կը նետե, Եվ ես կ՚ ըմպեմ սեւ հեշտանքը ցավոտ Կյանքին։ Խավարին մեջ չունիմ խարխափն Երազանքին, Ու կը դադրիմ սերերու շուրջ թափառելեն. Բոցեղ աչքերս ունին կայծակ մը թախծագին, Սիրտես ցավերն հեծքեր վայրագ լոկ կը խըլեն։

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Նոպաները» բանաստեղծությունը սիրո և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12