Անցնել բովանդակությանը

Կայծեր

Հոգվույս դափ ու թմբուկի Կ՚ իջնե ծիծաղն այս գիշեր. Ծնծղաներու պես ցնծուն՝ Ծափ կը զարնեն իմ հուշեր։ Բամբիռներու երգին հետ Քու շահենի աչքերուդ Ծիրանեծին բոցն հըրուտ Կ՚ այրի հոգվույս մեջ նորեն։ Գինով՝ աննյութ նեկտարեն Համբույրներուն ծաղկանույշ՝ Հոն խոլաբար կը պարեն Շարժուձեւեր բամբիշի։ Ցայգն համրորեն կը մաշի՜, Ա՜հ, քի՚չ մըն ալ, քի՜չ մըն ալ, Կ՚ուզե հոգիս գինովնալ Նայվածքիդ մեջ հրահոսան։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16