Անցնել բովանդակությանը

Իրիկվան իղձ

Օրիորդ Նարդիկին Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ, Եվ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին. Խորխի մը պես թողո՜ւլ ձանձրույթն ու հափրա՜նքն ալ, Եվ անդորրով պատմուճանե՜լ հիվանդ հոգին։ Ու լույսերո՜վ պարածածկել հիվանդ հոգին. Քույր ունենալ ջուրին կարկաջն ու կապույտ բալ, Եվ ունկնդրել ճամբուն քովերն երգող սյուքին, Մեծ քաղցրությա՚ն մը խառնըվիլ, ու մենանա՜լ։ Ընկե՜րն ըլլալ ցորեններուն. մրգաստանին Դուռը բանալ զավկի մը պես, մըտերմորեն, Ու թողուլ, որ շահարիկներ ըզքեզ տանին Թեւապարփակ՝ լայն լըռության մը համորեն։ Հոն շրջասփյուռ ծառերուն հետ եղբայրանա՜լ. Տարփո՜ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածավալ Իրիկվան մեջ՝ անհետելու հո՜ւյսն ունենալ...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16