Ճերմակ վարդեր
Ըսպիտա՜կ վարդեր, ըսպիտա՜կ վարդեր,
Զոր հովն անտեսեց այս ճամբուն վըրա,
Շամբուշ հովն աշնան՝ որ կը դըղրդեր
Մոլեգին՝ հողին ընդերքն համորեն։
Ճերմա՜կ գաղափար, ճերմա՜կ գաղափար,
Աշնան մոլուցքեն դողահար հիմակ,
Համբո՜ւյր շուշանի, դյութանք ձյունեղեն,
Փերթ փերթ լուսինկա, ապրշում համակ։
Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդաղատ։
Մենավո՜ր վարդեր, որ մելամաղձիկ
Մառախուղներուն մեջ դեռ կը ժպտիք,
Ապրեցե՜ք հոգվույս մեջ հավերժորեն։