Անցնել բովանդակությանը

Ժամացույց

Ա՛յ ժամացույց, ժամացույց, Դու չե՞ս հոգնում խոսելուց. Մի բերան հա՝ թիկ, հա՝ թակ, Բա քեզ չունե՞ս մի տատիկ, Որ քեզ ասի՝ սո՛ւս արա, Գլուխներս դու տարար, Հերի՛ք խոսես ու շարժես Աչքերդ ճոճանակ, Քո չափ թե որ ես խոսեմ, Տատն ինձ կասի չաչանակ։

Ստեղծագործության մասին

Խնկո Ապոր «Ժամացույց» բանաստեղծությունը մանկականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 10