Անցնել բովանդակությանը

Բկլիկ ձկնիկ

Ձկնի՛կ, լո՛ղ տուր, լո՛ղ արա, Դրսի որսը թո՛ղ արա, Իջի՛ր ջրի հատակը, Մինչև անցնի վտանգը։ Տե՛ս փորձանք կա քո գլխին, Մի լավ մտիկ երեխին՝ Որդ է խփել իր կարթին, Չմոտենաս էդ որդին։ Ինձ չլսեց ձկնիկը, Ինձ չլսեց բկլիկը, Հո՛պ, կուլ տվեց նա որդը, Կարթը մնաց կոկորդը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12