Անցնել բովանդակությանը

Նկարիչ

Օյ, օյ, օյ, բուք-բորան Եկավ ծածկեց պատուհան։ Նկարիչ է, նկարիչ, Ոչ ձեռք ունի, ոչ գրիչ, Ոչ ներկ ունի և ոչ տուփ, Նկարում է ծառ ու թուփ. Ծաղկենկար է անում, Ապակու վրա նկարում։ Այ, էդպես է բուք-բորան, Կուզե՞ս տեսնել դու նրան։ Թե տղա ես, դուրս գնա, Քիթդ այնտեղ կմնա։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12