Ձմեռ
Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Ստեղծագործության մասին
Խնկո Ապոր «Ձմեռ» բանաստեղծությունը մանկականի և ձմռան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։