Անցնել բովանդակությանը

Երգչի վրեժը

1891

Ծանր հեծության ժամանակների Եվ ճընշումների անըզգա որդիք, Կամեցա սիրել, սակայն դուք բարի Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք։ Բայց դրա համար ես այնպես կերգեմ, Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի, Տըխուր ձայներով կըթունավորեմ Հանգստությունը գալոց օրերի։ Հուսահատության թախծալի երգով Լեղի կըդարձնեմ ձեր կյանքը բոլոր, Եվ դուք կարտասվեք լիացած աչքով, Խնջույքների մեջ նստած գըլխակոր։ Եվ խիստ վըրեժը զայրացած երգչի Ձեզ կըհետևի մինչև գերեզման, Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի… Եվ կըտառապեք այսպես հավիտյան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16