Անցնել բովանդակությանը

«Սիրելի ընկեր, շատ ոգևորվել...»

1891

Սիրելի ընկեր, շատ ոգևորվել, Շատ ես հառաչել դու նրա մասին, Որ այսօր հոգուս թռիչք է տվել, Որ պիտի երգեմ ես քո առաջին. Բայց ես չեմ կար՛ող այնպես հառաչել Անզոր բառերով անվարժ տողերում. Եվ ահա, ինչ որ գրչով նկարել, Այն եմ սրտալի քեզ նվեր բերում. Ընդունիր հոգիս, նրա ձայները Գուցե ականջիդ հարազատ հնչեն, Հիշեցնեն անցած օրերի սերը Եվ քեզ քո սիրած տանջանքով տանջեն։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Սիրելի ընկեր, շատ ոգևորվել...» բանաստեղծությունը (1891) տխրության և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12