Անցնել բովանդակությանը

Քամին

1908

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… Քամին է, քամին, Տես անզգամին. Բերան չունի՝ փըչում է, Թևեր չունի՝ թռչում է, Ձեռքեր չունի՝ քաշում է, Իմ փոքրիկին քըշում է։ Կորի՛, դու քամի, Անպիտան քամի։ Մի վախի, ջանիկ, Փեշըս պինդ բռնի, Ես թող չեմ անի, Քամին քեզ տանի։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Քամին» բանաստեղծությունը (1908) մանկականի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 7-6 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 13