Անցնել բովանդակությանը

«Սըրտիս թագուհի...»

1892

Սըրտիս թագուհի, Կարոտել եմ քեզ. Ա՜խ, ի՜նչ կըլինի Հանկարծ հայտնըվես Եվ, թեկուզ իսկույն Դարձյալ չըքանաս, Ինչպես գիշերվան Կարճատև երազ։ Միայն թե տեսնեմ Պատկերըդ մեկ էլ, Միայն թե ասեմ՝ Ո՜նց եմ կարոտել։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12