Անցնել բովանդակությանը

Ամառային երեկո

1892

Ամռան գիշերվա երկինքն աստղալի, Յուր հսկայական վըրանի ներքո Գրկած շարքերը բարձր լեռների, Պատմում է երկրին մեծությունն աստծո։ Եվ բարիքներով լցված-լիացած Երկիրն ունկնդիր երկնքի ճառին, Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած Փառաբանում է մեծազոր տերին։ Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր, Ամեն մի տերև, ամեն շընչավոր…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10