Անցնել բովանդակությանը

Փոքրիկ երկրագործ

1908

Եկավ գարուն, եկան հավքեր, Տաքցավ արև, գլգլան ջրեր, Եկան վարի-ցանքի օրեր։ Կռունկն ամոլ արեցի, Սագերն հորիք լըծեցի, Ճնճղուկն հոտաղ վարձեցի, Կաքավն հացվոր բռնեցի, Արտ ունեի՝ վարեցի, Ցորեն, գարի ցանեցի։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Փոքրիկ երկրագործ» բանաստեղծությունը (1908) մանկականի և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 9 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 9