Ծիտը
1907
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։
1907
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Ծիտը» բանաստեղծությունը (1907) մանկականի և կենդանիների մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։