Անցնել բովանդակությանը

Ծիտիկի օրորքը

1907

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.             Փըչի՛, հովիկ, փըչի՛,             Ճոճն օրորվի, տանի բերի             Նանի՜, ծիտիկ, նանի՜։ Ծիտիկը անուշ երազ է տեսնում.             Փըչի՛, հովիկ, փըչի՛,             Ճոճն օրորվի, տանի բերի.             Նանի՜, ծիտիկ, նանի՜։ Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի. Կամա՛ց փըչի, կամա՛ց, Ճոճն էլ զգույշ տանի բերի,             Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12