Անցնել բովանդակությանը

Բայրընին

1895

Ի՜նչ մեծ հանճարով, ո՛վ հսկա պոետ, Ազատությունը կաշկանդող շըղթան Հաշտեցրել ես դու ազատ մարդու հետ Եվ քաղցրացրել ես վիշտը գերության։ Ի՜նչպես դարձրել ես բանտը հայրենիք Եվ ողջ աշխարհը՝ լայնարձակ մի բանտ… Ահա տանջանքի աշխարքում բընիկ Մեծարում են քեզ որդիքը հիվանդ, Եվ արտասվում են քո անմահ երգում, Թե ոնց է մարդու հոգին խորտակվում։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Բայրընին» բանաստեղծությունը (1895) հայրենիքի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 4-2-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10