Անցնել բովանդակությանը

Մանուկն ու ջուրը

1911

Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս, անցնում շենով։ Մի թուխ մանուկ դուրս է վազել, Ձեռքն ու երես պաղ լըվացել, Լըվացել է ձեռքն ու երես, Ու դարձել է՝ խոսել էսպես. — Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ, Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։ — Ես էն սարեն կուգամ մըթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։ — Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ. Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։ — Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։ — Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ. Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։ — Ես էն այգին կերթամ դալար, Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18