Անցնել բովանդակությանը

Գարնան հրավեր

1911

Բացվում են գարնան Օրերը պայծառ. Կգա՞ս, իմ ընկե՛ր, Գընանք դեպի սար, Գընանք դեպ այնտեղ՝ երկնահաս վերև, Կյանքը լայնարձակ, երկինք ու արև… Փըթթում են գարնան Ծաղկունքը վառ-վառ. Վե՛ր կաց, վե՜ր, ընկե՛ր, Ելնենք դեպի սար. Հազար գույներով, հազար-հազար ցեղ Ժըպտում են նըրանք ու բուրում այնտեղ… Կանչում են գարնան Հավքերն անհամար. Գընա՛նք, իմ ընկե՛ր, Թռչենք դեպի սար, Երգենք նրանց հետ՝ երկնահաս վերև, Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Գարնան հրավեր» բանաստեղծությունը (1911) գարնան և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ բաժանված 3 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18