Անցնել բովանդակությանը

«Խղճալի՜ մարդ, տոգորված...»

1891

Խղճալի՜ մարդ. տոգորված Իրան անհայտ և կորած Օր ու կյանքի տենչանքով, Հազար ու մի տանջանքով, Հույսերով միշտ անկատար, Շտապում է անդադար… Յուր գոյության ընթացքում Դիակներով է ծածկում Ասպարեզը յուր կոխած, Եվ, արյունով շաղախած, Պիղծ ձեռքերով ուզում է Երջանկություն ընդունե. Չի նկատում, որ իզուր Եղած կյանքն էլ բնատուր Առանց հաշվի վատնում է. Իսկ երբ ույժը հատնում է, Գերեզմանի եզերքին Կանգ է առնում տխրագին, Ափսոսանքով արտասվում, Ետ է նայում և տեսնում, Որ ողջ կորցրել է անդարձ, Ինքն էլ կորչում է հանկարծ, Ինչպես շունչը յուր վերջին, Ինչպես հյուլե մի չընչին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24