Անցնել բովանդակությանը

Համերգ

1890

Վտակը ժայռից ներքև է թռչում, Թափ առած ընկնում քարերի գլխին, Զարկում ավազին, շաչում է, ճչում, Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։ Ինչպես ծերունին, ձայնով պառաված, Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին, Այնպես է ծերուկ անտառը կամաց Արձագանք տալիս ջրի աղմուկին։ Այնինչ բնության զվարթ համերգի Ունկնդիրն անխոս, հավիտենական, Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի Ետևից ընկած՝ լսում է նրան։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը (1890) բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12