Անցնել բովանդակությանը

«Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...»

1889

Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից, Միամիտ ամբոխ, ես ի՞նչ արեցի. Ուզում ես անհետ քշել աշխարհքից, Որ ես իմ պարտքը միայն կատարեցի։ Արժանավորի առաջ խոնարհած Ես պատարագ եմ մատուցանում, Եվ չար նախանձից ահա կուրացած Դուն ինձ քարկոծել ես ցանկանում։ Հապա քո աստվածը որտե՞ղ է բնակվում, Այնտե՞ղ արդյոք, ուր դուն էլ չըգիտես, Նա՞ է որ միայն սարսափ է զարկում, Այդպիսի աստված ո՞վ քարոզեց քեզ։ Միամիտ ամբոխ, մոլորված ես դուն, Ես անգիտությամբ կուռք չըպաշտեցի. Ես այն մարդու մեջ տեսա աստըծուն, Ահա թե ինչու երկրպագեցի։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...» բանաստեղծությունը (1889) հոգևորի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1889 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16