Անցնել բովանդակությանը

«Ես նայում եմ. իմ առջև...»

1889

Ես նայում եմ. իմ առջև Ահա տիրոջ աշխարքը. Բերրի դաշտերը մինչև Հեռու լերանց այն շարքը։ Լայնարձակ, դալարագեղ Տարածվում են և կորչում Մշուշի մեջ, իսկ այնտեղ Ճոխ անտառն է կանաչում։ Ուր որ ազատ շրջելով Ապրում են երե, գազան, Եվ թռչունքը ճախրելով Երգ են ասում գոհության։ Ահա, շքեղ դաշտի միջով Գալարվում է և անցնում Հանդարտ գետը մրմունջով Հեռո՜ւ, հեռու է գնում։ Նրա դալար ափերում Մինը հազար է բերում. Սակայն ահա, մյուս կողմում Կապույտ ծովն է մեղմ ծփում։ Ինչքա՜ն ճոխ է, հրաշալի, Այս աշխարհը լայն, արձակ, Ամեն մի շունչ աչքը լի Կապրի այստեղ համարձակ։ Ես նայում եմ, և մի միտք Հղանում է ինձանում. Ինչո՞ւ համար են մարդիկ Իրար զրկում, սպանում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1889 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28