Կալի երգ
(Լոռեցոնց)
1889
Կալ արա, գնանք,
Ա՜ եզը ջան.
Հորովե՜լ,
Հո՜ րո՜ վելա՜։
Արի՜, ման արա,
Այ քեզ մեռնեմ,
Դարման արա,
Ղադեդ առնեմ։
Ոտիդ արա,
Ոտիդ ղուրբան,
Ուսիդ արա,
Այ ախպեր ջան։
Էլել ա, էլել,
Կալն էլել ա,
Հարել ես, հալել,
Հորովելա։
Թումանյանն ունի «Կալի երգ» վերնագրով երկու գործ. սա լոռեցոնց ասված ժողովրդական կալսման երգի մշակումն է (1889)։ Տե՛ս նաև 1908-ի «Կալի երգը»։
Թեմաներ