Անցնել բովանդակությանը

Աստղերի հետ

1891

Էյ աստղե՜ր, աստղե՜ր, Երկնքի աչքեր, Որ այդպես վառ-վառ Ժըպտում եք պայծառ․ Ժըպտում էիք դուք, Երբ ես դեռ մանուկ Աշխույժ ու կայտառ, Ձեզ նման պայծառ Թըռվռում էի Ու ցավ չունեի… Ժըպտում եք այսօր, Երբ թույլ ու անզոր, Կորած հույսերիս Կըսկիծն եմ լալիս․․․ Կըժպտաք նաև Շիրիմիս վերև…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16