Անցնել բովանդակությանը

Ուրու

1891

Դո՞ւ ես, իմ սիրո՛ւն, Այն չըքնաղ ուրուն, Որ զըրկում է ինձ Գիշերը քընից։ Դո՞ւ ես գըրկաբաց Հայտնըվում հանկարծ, Ուզում ես գըրկել, Ու հանկարծ, մեկ էլ Խավարի միջում Սահում ես, կորչում… Դո՞ւ ես ծիծաղով Կամ ծանոթ ձայնով Մեր սիրած երգի՝ Իմ լուռ սենյակի Մոտից հեռանում Գիշերվա մըթնում… Ասա՛, իմ սիրո՛ւն, Դո՞ւ ես այն ուրուն, Որ զըրկում է ինձ Գիշերը քընից…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ուրու» բանաստեղծությունը (1891) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ 4-6-6-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20