Անցնել բովանդակությանը

Առավոտ

1892

Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի… Ահռելի սարսափ գիշատիչների… Թառանչում էի և լալահառաչ Միմիայն արևի լույս էի խնդրում, Երբ որ շողացին մի քանի ճաճանչ Մութ հորիզոնի մռայլ ամպերում։ Առավոտն ահա՝ բացագանչեցի, Եվ թնդաց հոգիս. թեթև շնչեցի… Ցանկալի կյանքի նշան ակներև.— Պատառվեց ահա թանձր խավարը, Օրը բացվում է և գլխիս վերև Շառագունել է երկնակամարը…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Առավոտ» բանաստեղծությունը (1892) գիշերվա և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 2 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12