Անցնել բովանդակությանը

«Ես սիրել եմ վարդը տըժգույն...»

1892

Ես սիրել եմ վարդը տըժգույն Սիրուց տանջված այտերի, Մելամաղձոտ խաղաղությունն Զույգ սևորակ աչքերի։ Ես պահել եմ սրտիս խորքում Մի լուռ գաղտնիք սիրային, Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում Հայտնելու չեմ աշխարհին։ Բայց և պահել անկարող եմ, Օ՜, դըժվար է համբերել, Չասել՝ ինչով բախտավոր եմ, Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ես սիրել եմ վարդը տըժգույն...» բանաստեղծությունը (1892) ծաղիկների և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12