Անցնել բովանդակությանը

Ամպն ու սարը

1907

Ամպը եկավ նստեց սարին, Նստեց սարի սուր կատարին։ — Լըսի՛, պապի՛, ասավ նրան, Լավ օրերըդ անցան, կորան. Խիստ սոսկալի Ցուրտ է գալի։              Ասավ, գնաց։              Սարը կամաց              Մտավ սիպտակ Վերմակի տակ։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծությունը (1907) մանկականի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10