Անցնել բովանդակությանը

Լուսաբացին

1907

— Ծուղրուղո՜ւ. Աքլորը զիլ կանչեց թառին. — Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ, Զարթնեց մթնում ծիտը ծառին։ Ծուղրուղո՜ւ. Խոսեց ծեգին երկրորդ բերան. — Հո-հո՜, հո-հո՜, Նախիրն արդեն հանդը տարան։ — Ծուղրուղո՜ւ. Լույսը բացվեց երրորդ կանչին. — Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ, Նստեց նանը տեղի միջին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12