Անցնել բովանդակությանը

Վերելք

Աչքերիս մեջ գարնան օրեր, Ճամփես՝ բախտիս սարերն ի վեր՝ Ելնում եմ ես քարերն ի վեր, Ելնում եմ ես սարերն ի վեր՝ Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր։ Բախտս աստղերն են վեր պահել, Ջահել եմ ես ու ձիս ջահել, Չեմ նկատում քարեր ճամփիս, Չեմ նկատում սարեր ճամփիս, Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս։ Շանթն է բեկվում ճակտիս վրա, Մահ չգիտեմ՝ կա թե չկա, Ելնում եմ ես ահերն ի վեր, Ելնում եմ ես մահերն ի վեր, Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր։ Աչքերիս մեջ գարնան օրեր, Ճամփես դեպի աստղերն անմեռ, Ինձ ելնելու քարեր կան դեռ, Ինձ ելնելու սարեր կան դեռ, Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Շիրազի «Վերելք» բանաստեղծությունը պայքարի և հույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 4 հնգատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20