Անցնել բովանդակությանը

Արարատին

Իմ Արարատ սուրբ սարը վես Մեր նախահայր Հայկն է կարծես, Որ թիկնել է ամպ ու շանթին, Ու ծխում է հանց նահապետ՝ Խաղաղության չիբուխն իր հին Ու ամպն է ծուխ չիբխի գլխին։ Ծխում է նա ու բարձունքեն Աչք է պահում իր թոռներին, Դարեր հսկում, որ չցրվեն Ու կուլ չերթան աշխարհներին։ Ու հսկում է նրանց ճամփան Օրորոցից մինչ գերեզման։ Խաղաղ է նա, տեսնում է, թե Ոնց են ելնում օրորոցից Թուխ, քաջորակ թոռներն իր վեհ Ու չարը դուրս վանում երկրից, Դաշտ են ձգում խոփն արծաթե Ու ոսկի հաց պոկում քարից։ Ու ժպտում է հոր պես հպարտ, Թիկնած հնուց մեր երկրին։ Մեր նահապետ լեռն Արարատ Լուռ ծխում է խաղաղության, Իմաստության չիբուխն իր հին։ Ու ժամանակն է ծուխը չիբխին…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 24