Անցնել բովանդակությանը

«Օ՜, թե իրավ են փոխում սրտերը»

Օ՜, թե իրավ են փոխում սրտերը, Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով, Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը, Գեթ մոռանամ քեզ, ապրեմ անվրդով։ Կամ ծիածանվի քնարս անպես, Որ տակից անցնես ու առնաս տղա, Որ անհետ չքվի սերս աղեկեզ, Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Շիրազի «Օ՜, թե իրավ են փոխում սրտերը» ութնյակ բանաստեղծությունը սիրո և մոռացումի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 8