Ողջու՜յն, դպրոց
Ողջու՜յն, դպրոց,
Մտքի հնոց,
Եվ՝ անպատճառ,
Ուսող կաճառ։
Սեպտեմբեր է,
Ուսման սեր է,
Գիտությունը
Անգին բեռ է։
Ով միտում է —
Նա գիտուն է,
Մտքին նոր միտք
Միշտ կիտում է։
Ով գիտուն է —
Պրպտուն է,
Լուծումները
Հեշտ գտնում է։
Մեր լավ դպրոց՝
Կյանքի հնոց,
Դու աղբյուրն ես
Գիր ու գրոց։
Ուսուցիչներ,
Ձեզ սիրում ենք,
Մտքներս ձեզ
Սևեռում ենք։
Մեզ գիտություն
Ուսուցանեք,
Իմաստության
Սերմեր ցանեք,
Դուք գիտության
Սերմնացանն եք։