Անցնել բովանդակությանը

Սեպտեմբերի մեկը

Եկավ Մեկը Սեպտեմբերի, Որ գիտության սերմը բերի Մեր ուղեղի պարարտ հերկին, Ուշիմ ու լուրջ ամեն մեկին։ Գիտությունը մտքիդ ուժն է, Իմաստության թասն ու կուժն է, Կարդա՛, սերտի՛ր, եղի՛ր ուշիմ, Երթ, ընթացք տուր մտքիդ ուժին։ Դա քո գանձն է հավերժ հոսող, Քո գալիքն է առանց ոսոխ։ Գիտությունը կամքի գետ է. Պարտվում է նա, ով տգետ է։ Ահա հնուց եկած ասքը. «Գալիք չունի տգետ ազգը»։ Դպրոց եկար — եղիր ուշիմ, Նոր սխրանք տուր մտքիդ ուժին։ Կեցցե՛ Մեկը Սեպտեմբերի՝ Իմաստության սերմը բերրի։

Ստեղծագործության մասին

Հենրիկ Բաբաջանյանի «Սեպտեմբերի մեկը» բանաստեղծությունը Սեպտեմբերի 1-ի և դպրոցի մասին։

Սեպտեմբերի 1-ին նվիրված բանաստեղծություն՝ կառուցված մեկ պատկերի վրա. գիտությունը սերմ է, աշակերտի միտքը՝ պարարտ հերկ։ Հորդորական տոնով անցնում է կարդալու, սերտելու ու ուշիմ լինելու կոչը, և բերվում է հին ասքը՝ «Գալիք չունի տգետ ազգը»։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 4-4-4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 18