Անցնել բովանդակությանը

Եվ ի՞նչ իմանա

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Մի ոտաբոբիկ, անվարտիք տղա Գետից դուրս եկել նստել է քարին։ Ջուրը տանում է հայացքը նրա, Գանգուրների հետ խաղում է քամին։ Նայում եմ նրան, նայում է նա ինձ, Ես ճանաչում եմ, նա չի ճանաչում։ Ինչ-որ խոսքեր ենք պոկում իրարից, Նա ծիծաղում է, իսկ ես հաոաչամ։ — Որտեղի՞ց գիտես անունս, պապիկ, Խաչիպապ պապիս որտեղի՞ց գիտես, Դու այս կողմերում չես եղել երբեք, Ու ոչ ոք այստեղ չի ճանաչում քեզ։ — Այդ ոչինչ, տղա՛ս։ Ես գիտեմ նաև, Թե որտեղից են քեզ աղջիկ տալու. Ինչ խոովքներ է բերելու նա, և Ինչ փորձանքներ են քո գլխին գալու։ Գիր բացողի հետ գլուխ չունեմ ես,— Հեգնում է, խառնում գանգուրները թաց. Ջուրը տարել է վարտիքս, մի տես, Էլ վարտիք չունեմ, վարտիքդ կտա՞ս… Պա… մնաս բարով, ցատկում է տեղից, Ճչում, թռչում է հորձանուտի մեջ, Փրփրած ջուրը նրա ետևից Առնում տանում է իմ հայացքը խեղճ… Հետո սուլում է կալից, կտուրից, Վազում է անհոգ, թռվռում է նա, Վարտիք է ձևում գետի փրփուրից,— Բայց գիտե՞ արդյոք և ի՞նչ իմանա, Որ պիտի մի օր վար ու ցանք անի, Մատյաններ թերթի, պատերազմ գնա, Աշխարհի հոգսերն ուսերին առնի, Գա և այս գետի երգիչը դառնա։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 32