Անցնել բովանդակությանը

Վշտացել եմ ամեն ինչից

Ախ, հրճվել եմ ամեն ինչով, Վշտացել եմ ամեն ինչից, Ներշնչվել եմ ամեն ինչով, Կշտացել եմ ամեն ինչից։ Խափանվել եմ ամեն ինչից, Կաշառվել եմ ամեն ինչով, Պաշտպանվել եմ ամեն ինչից, Պաշարվել եմ ամեն ինչով։ Ինձ խաբել են ամեն ինչում, Խուսափել եմ ամեն ինչից, Շտապել եմ ամեն ինչում, Ուշացել եմ ամեն ինչից։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Վշտացել եմ ամեն ինչից» բանաստեղծությունը կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12