Անցնել բովանդակությանը

Ծննդավայր

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Մի դատարկված ամպի նման Եկել եմ ես, Որ ջուր տանեմ քո ձորերից Դաշտի ծարավ ծաղիկներին։ Եկել եմ, որ մի անգամ էլ Նստեմ քեզ հետ, Խոսք-խոսքի տամ, խորհուրդ անեմ, Ելնեմ գնամ, Մի խոսք ասեմ քո անունից, Մի լուր տանեմ գալիքներին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 10