Անցնել բովանդակությանը

«Ծաղկունքի հեղեղ է…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ծաղկունքի հեղեղ է փրփրում Անտառի աչքերի առաջ։ Կարոտած ականջ է փնտրում Զարթոնքի հողոտ մի հառաչ։ Երկնքի մի շերտ է թրթռում՝ Քարափի ափի մեջ կանաչ։ Կարոտած ականջ է փնտրում Ջրվեժի ճերմակ մի շառաչ։ Այծյամը կածանը կտրում, Թռչում է բախտին ընդառաջ։ Կարոտած ականջ է փնտրում Պախրայի բարակ մի բառաչ։ Հավքերը զույգեր են ընտրում, Գժվել են «աղջիկն» ու «տղան»։ Կարոտած ականջ է փնտրում Կաքավի շաղոտ «շաղ-կղա»—ն։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ծաղկունքի հեղեղ է…» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ծաղիկների և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 16