Անցնել բովանդակությանը

Նպատակս

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Նպատակս… բեռ Չդառնամ երբեք, Աչքս չդնեմ Ուրիշի բեռան, Չդառնամ երբեք Ավելորդ բերան, Ոչ մի չասված խոսք Հետս չտանեմ, Վերջին ցանելիք Ածուն էլ ցանեմ, Հոգեպահուստի Եվ դեղապետի Վերջին խնձորն էլ Առնեմ-բաժանեմ… Ու երբ թողնելու Էլ բան չունենամ, Ու բան չունենամ Հետս տանելու, Խնդրեմ, որ մահըս Չեմ ու չում չանի, Երբ որ շշնջամ «Համեցեք, ինձ տար»։ Թող գա ու տանի։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 23