Անցնել բովանդակությանը

Մոռանալ կտա

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ես կգամ, դուռդ կբանաս, Կընդունես մոլորված որդուդ, Աշխարհի բոլոր հողմերով, Հովերով օրորված որդուդ, Վաստակած և՛ փուշ, և՛ դափնի, Ցամաքներ ու ծովեր անցած, Եվ նորից երեխա դարձած Ու հացից խռոված որդուդ։ Ես կգամ կնստեմ հողիդ, Եվ հողդ զորանալ կտա, Ամեն մի քարդ՝ ինձ կառնի — Մտքիս մեջ խորանալ կտա։ Արտույտներն ինձ արտ կտանեն, Կկանչեն կկուներն՝ անտառ, Կաքավը «շաղ-կղա» կասի, Տարիքս մոռանալ կտա։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 16