Անցնել բովանդակությանը

Մի տեղ իշխան ու տեր

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Մի տեղ իշխան ու տեր, Մի տեղ համեստ հովիվ, Մի տեղ ճորտ եմ եղել, Մեկին մոտ-մտերիմ, Մեկին հազիվ ծանոթ, Մեկին խորթ եմ եղել։ Մի օր զարթնած անտառ, Մի օր հնձած հովիտ, Մի օր կորդ եմ եղել։ Ինչ եղել եմ, եղել,— Միայն չասեք, թե ես Ավելորդ եմ եղել։ Ես կատարյալ մարդու, Մարգարեի, աստծո Հավակնորդ եմ եղել։ Ես և բարձր եմ եղել, Եվ շիտակ եմ եղել Իմ երազի նման, Եվ իմ անցած երկար Ճանապարհի նման Խորդուբորդ եմ եղել։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 21