Անցնել բովանդակությանը

Կուզես պայթիր

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Կուզես պայթիր, կուզես ճչա, Քեզ մարդու տեղ դնող չկա, Զգույշ, գլխիդ փորձանք չգա, Սի՛րտ, անցել է սրտի դարը։ Էլ չեն երդվում քո արևով, Չեն տաքանում քո բարևով, Էլ չես վառում դու վառվելով Սի՛րտ, անցել է քո հազարը։ Ինչքան տխրես, ինչքան ժպտաս Ինչքան խփես ու թպրտաս, Միևնույն է, տանուլ կտաս, Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։ Միտքն է հիմա սերն աշխարհի, Աշխարհակալ տերն աշխարհի, Բեռնակիրն ու բեռն աշխարհի Եվ աշխարհի ճանապարհը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 16