Խլող չկա
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Քո վաստակած ոտքերի տակ
Գորգ ու ծաղիկ փռող չկա,
Կռիվ չանես քո բախտի հետ,
Ուրիշ մի բախտ կռող չկա,
Շնորհակալ եղիր բախտից,
Որ գանձերդ ամենաթանկ,
Ունեցվածքդ անհատնելի —
Կորուստներդ, կորուստներդ,
Կորուստներդ խլող չկա։
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ստեղծագործության մասին
Համո Սահյանի «Խլող չկա» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ծաղիկների և պայքարի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 9 տող։