Անցնել բովանդակությանը

Խիղճդ մեռնի, աշխա՛րհ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Խիղճդ մեռնի, աշխա՛րհ, մուխդ մարի, Միջակություններդ մեծաբերան Պատառ-պատառ արին հոգիս, կերան Ու չհանգստացան այսքան տարի… Ասա, նվաստդ ի՞նչ հնար ճարի, Որ ինքն իրեն այսքան չչարչարի։ Ասա, ինչպե՞ս վարվի, ի՞նչ անի նա, Նրանց ձեռից գլուխն առնի, գնա՞։ Գնա որտե՞ղ փնտրի փրկության ափ… Երբ որ դու չես տվել նրանց՝ աղոտ Մի շնորհքի նշխար, մի բուռ ամոթ, Ախորժակ ես տվել աշխարհի չափ Ու բաց թողել վրաս այսքան տարի… Խիղճդ մեռնի, աշխա՜րհ, մուխդ մարի։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 14