Անցնել բովանդակությանը

Կանչ

Անց կացավ օրըս, արևավորըս, Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս, Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս, Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու։ Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս, խորն է կարոտըս, խորն է մրմուռըս, Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս — Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու։ Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս, Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս, Փախել է քունըս, կանչում է տունըս, Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Կանչ» բանաստեղծությունը գարնան և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12