Անցնել բովանդակությանը

Իրար փնտրեն

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի, Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ, Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի։ Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,— Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Իրար փնտրեն» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) Սալվարդի և ժամանակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8